On 30th of April, in the framework of the videoconference organized by the Sevan Startup Summit and Startup Armenia Foundation, the President of Armenia, Dr. Armen Sarkissian, presented a lecture for representatives of many Armenian startups. Hamlet Khachatryan, co-founder of Foldink, also had an opportunity to address his question during the Q&A session. The issues of the biotechnological startups, as well as possible solutions thereof, were briefly discussed. We would like to express our acknowledgements for the possibility of this e-meeting.
Ապրիլի 30-ին, Սևան Ստարտափ Սամմիթի և Ստարտափ Արմենիա հիմնադրամի անձնակազմի կողմից կազմակերպված վիդեոկոնֆերանսի շրջանակներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի մի շարք ստարտափների ներկայացուցիչների համար, և պատասխանեց նրանց հուզող բազմաթիվ կարևոր հարցերի։ Ֆոլդինկի համահիմնադիր Համլետ Խաչատրյանին նույնպես հնարավորություն տրվեց բարձրաձայնելու ոլորտում առկա հիմնահարցերը։ Պրն. նախագահը հակիրճ անդրադարձավ բիոտեխնոլոգիական ստարտափներում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այս վիդեոկոնֆերանսի հնարավորության համար: Կարծում ենք, որ այս տեղեկատվությունը կարող է օգտակար լինել նաև այլ բիոտեխնոլոգիական ստարտափների և թիմերի համար։